
Մայր Հայաստան շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է․
Նիկոլ Փաշինյանն իր ճակատագիրը հանձնել է Էրդողանին: Ամբողջությամբ: Ձեռքի հետ նաև Հայաստանի ճակատագիրը (Արցախն արդեն հանձնել է):
Ալիևի հետ Փաշինյանը ոչ թե բանակցում է, այլ նրանից մուրում է թուղթ՝ աթոռը պահպանելու հույսով: Նիկոլը նաև հույս ունի, որ Էրդողանը, որի գիրքն ինքը կրծքին էր սեղմել, կմիջնորդի ու բարի քեռիություն կանի: Թուրք-ադրբեջանական զույգը բռնել է հաճախորդին ու մզում է մինչև վերջ:
Կարելի էր մի լավ ծիծաղել այս ամենի վրա, բայց քանի որ սա մեզ հետ է տեղի ունենում ու տուժում ենք բոլորս, ուստի պատմությունը դառնում է տրագիկոմեդիկ: Ու եթե սրան գումարենք ներսի ծաղրածուների արածները, ապա պատկերը շատ ավելի ողբերգական կդառնա:
Աշխարհաքաղաքական թափառաշրջիկի ու ծաղրածուների տեղը քաղաքական աղբամանում է, այլ ոչ թե պետության ղեկին, խորհրդարանում կամ այլ տեղերում: