Տպավորությունն այն է, որ սեպտեմբերի 27-ի սցեն...

«Այն պատկերը, որն մենք ունենք այսօր, կասկածի տեղիք է տալիս, որ տեղի է ունենում սեպտեմբերի 27-ի կրկնությունը, գուցե ոչ նույն մասշտաբներով»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Նրա խոսքով, տպավորությունն այն է, որ նույն սցենարն է  բեմադրվում. «Հայկական կողմն էլի տարածքներ է կորցնելու, էլի զոհեր, վիրավորներ ենք ունենալու, և հանկարծ նոր փասատաթուղթ, կապիտուլյացիոն ակտ է ստորագրվելու, պատճառաբանությունը հետևյալն է լինելու՝ բա ի՞նչ անեի, թողնեի 2-3 միլիոն մարդ հայտնվեր…»:

Ա. Խամայոնը նշեց, չգիտի՝ Փաշինյանը գավառական շուստրիությամբ ինչ բանակցություններ է վարում գործընկերների, նաև օպերատիվ կապով Ադրբեջանի հետ, ինչ խոստումներ է տալիս Ալիևին, Էրդողանին, ինչ է խոսում Պուտինի հետ, հետո փոխում է որոշումները:

Նա հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունն իր գործողությունների, անելիքների մասին կհայտարարի.

«Խմբակցությունն անընդհատ քննարկումների, ինֆորմացիա ստանալու, վերլուծելու գործընթացների մեջ է, իր կապերով փորձում է իսկապես հասկանալ, թե ինչ իրավիճակ է այս պահի դրությամբ, ամենակարևորը՝ ինչ փակ, թաքուն պրոցեսներ են ընթանում այս ռազմական գործողությունների հետևում»: