Տնտեսական ակտիվության աճի տեմպը մի փոքր նվազե...

Տնտեսական ակտիվության աճի տեմպը Հայաստանում հունվարի 7.6 տոկոսից փետրվարին նվազել է՝ հասնելով 7.2 տոկոսի։ Այս մասին նշված է Համաշխարհային բանկի Հայաստանի ամսական տնտեսական զարգացման ամփոփագրում։

Նշվում է, որ  մեծ աճ է գրանցվել արդյունաբերության և շինարարության ոլորտներում:

Գնաճը շարունակեց աճել` մարտին հասնելով 4.5 տոկոսի, հիմնականում պայմանավորված սննդամթերքի գներով:

Փետրվարին ինչպես արտահանումը, այնպես էլ ներմուծումը գրանցեց երկնիշ աճ` տարվա սկզբին գրանցված կրճատումներից հետո:

Զուտ ոչ առևտրային դրամական փոխանցումների ծավալները չափավոր ավելացել են 5.2 տոկոսով (տ/տ):

Փետրվարին գրանցվել է բյուջեի պակասուրդ, որը համարժեք է կանխատեսվող տարեկան ՀՆԱ-ի 0.2 տոկոսին, սակայն երկամսյա կուտակային հաշվեկշիռը դեռևս ավելցուկային է։