Տնաշեններ, այսքան գործը արել եք, հասել այստեղ...

Տնաշեններ, այսքան գործը արել եք, հասել այստեղ, ի՞նչ եք արել, ֆիզկուլտուրայի վրա խնայել եք: Այս մասին Նոր Հաճն համայնք այցի ժամանակ Մրգաշեն բնակավայրի միջնակարգ դպրոցում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Այսքան գովեցինք, գովեցինք, եկանք հասանք այնտեղ, որտեղ խնդիրը տեսանք: Փաստորեն սպորտի ու ֆիզկուլտուրայի վրա խնայելը նոր բան չի, ժառանգաբար մեզ եկել, հասել է, այս հոյակապ դպրոցը բերել 2 հանդերձարան ու հանդերձարանի չափի էլ դահլիճ են սարքել»,- նշել է նա: