Տխմարությունն էլ չափ ու սահման պետք է ունենա....

Նման առաջարկ եղել է Հեյդար Ալիևի կողմից, ապա բանակցությունների արդյունքում Մինսկի խմբի համանախագահների առաջարկով ձևավորվել է մի փաստաթուղթ, ըստ որի Արցախը միանում էր ՀՀ-ին ու դրա դիմաց Ադրբեջանը ստանում էր ընդամենը ճանապարհ Նախիջևանին կապող։ Այս մասին լրագրողների հետ զորւյցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով լրագրողի դիտարկմանը՝ թե իշխանությունը մեղադրում է Ռոբերտ Քոչարյանին Մեղրին հանձնելու շուրջ բանակցություն վարելու մեջ։

«Փաստաթղում նշված է, որ այդ ճանապարհի ոչ ընդերքը, ոչ տակի հողը, ոչ վրայի հողն ու օդային սահմանը Ադրբեջանին չի պատկանում։ Այս ամենն իմանալուց հետո իշխանությունը գալիս է ասում, թե Ռոբերտ Քոչարյանի «Մեղրին հանձնելու» շուրջ է բանակցել․ տխմարությունն էլ չափ պետք է ունենա»,- ասաց պատգամավորը։