ՏԿԵ նախարարն ու Ալկիս Դրակինոսն անդրադարձել ե...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ենթակառուցվածքների հարցերով Կովկասի տարածաշրջանի ղեկավար Ալկիս Դրակինոսին։ Այս մասին հայտնում են ՀՀ ՏԿԵ նախարարությունից։

«Հանդիպմանը ներկա էր նաև ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Ջորջ Ախալկացին:

Ողջունել եմ հյուրերին և ընդգծել, որ նախարարության և Բանկի հետ առկա ծրագրային փաթեթը բավականին ընդգրկուն է և Բանկի աջակցությամբ ընթացող ծրագրերը մեծ ազդեցություն ունեն թե՛ ենթակառուցվածքների զարգացման, և թե՛ տնտեսական ակտիվության տեսանկյունից։

 Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման

աշխատանքներին, կոշտ թափոնների ծրագրերին, ինչպես նաև ջրային ոլորտին։

 Քննարկվել են համատեղ օրակարգային այլ հարցեր ևս»,- ասված է հաղորդագրությունում։