
ՀՀ–ն տրամադրված է երկարաժամկետ և փոխշահավետ համագործակցության ՌԴ-ի հետ բոլոր ուղղություններով: Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Թիմերն արդեն ավարտել են երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների նոր՝ 2-ամյա ծրագրի մշակումը, որը հույս ունեմ՝ այսօր կստորագրենք»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը ՌԴ իր պաշտոնակցի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը։
Միրզոյանը նշեց, որ նախարարների միջև հանդիպումն արդյունավետ է եղել և հույս հայտնեց, որ ընդլայնված ձևաչափով ևս հանդիպումն արդյունավետ կլինի։