Տիկին Մանասյան, շատ լավ հասկացել եք՝ որն է ՄԻ...

Այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ-ն քննարկում է ՄԻՊ-ի 2024 թվականի գործունեության վերաբերյալ հաղորդումը։

Դիմելով ՄԻՊ Անահիտ Մանասյնաին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն ասաց․

«Տիկի՛ն պաշտպան, եթե ֆեյսբուքում մարդը գրել է կամ հրապարակել է այնպիսի նյութեր, որոնք ընդունելի չեն, դա նշանակում է, որ կարելի է մարդուն գիշերազգեստով և հողաթափերով ձերբակալե՞լ, այսինքն՝ արդեն իսկ անմեղության կանխավարկածի պայմաններում և չապացուցված մեղավորության պայմաններում փորձում ենք մեղավորներ կարգել և այդ պայմաններում ասում ենք՝ դե հա մարդը այնպիսի նյութեր է հրապարակել, որ արժանի է այդպիսի վերաբերմունքի։ Տիկին պաշտպա՛ն, ես նայեցի նաև ձեր հայտարարությունը Լիլիթ Աղեկյանի գործով, իհարկե չգիտեմ ձերն է, թե ձեր աշխատակազմինը, որովհետև երեկ ես հայտնաբերեցի, որ փաստորեն կա պաշտպանի հայտարարություններ և կա աշխատակազմի հայտարարություններ, այդ մի միջադեպն ինձ հիշեցրեց, այն հայտնի դեպքը, որ զանգում են մի գործարարի, ասում է՝ «ես չեմ, իմ վարորդն է՝ Արմանը», այսինքն՝ այդ հայտարարությունը ես չեմ, իմ աշխատակա՞զմն է»։

Մանրամասն՝ տեսանյութում։