Տիգրան Ավինյանը ստացել է COVID-19-ի դեմ երկրո...

Հարգելի՛ գործընկերներ, Կից ուղարկվում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի գրասենյակի մամուլի հաղորդագրությունը: Տեսանյութը կարող եք ներբեռնել կառավարության FTP-ից: Տիգրան Ավինյանը ստացել է COVID-19-ի դեմ երկրորդ պատվաստումը Հունիսի 28-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում» ստացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ երկրորդ պատվաստումը։

Փոխվարչապետի պաշտոնակատարը պատվաստվել է «AstraZeneca» պատվաստանյութով։ Պատվաստվել ցանկացող քաղաքացիները կարող են դիմել ցանկացած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվելուց ու պատվաստման ցուցում ունենալուց հետո ստանալ պատվաստում։ Հայաստանում գործում են նաև շրջիկ կետեր` քաղաքացիների համար պատվաստումն առավելագույնս հասանելի դարձնելու համար։ Հարգանքով՝ Փոխվարչապետ Տ․Ավինյանի գրասենյակ