Տիգրան Ավինյանն ազատել է իր ռեֆերենտին

Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի որոշմամբ, Վարդուհի Եսայանն ազատվել է փոխվարչապետի ռեֆերենտի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝ Վարդուհի Ավետիքի Եսայանին 2021 թվականի հունիսի 4-ից ազատել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ռեֆերենտի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ: