Տեղի է ունեցել խմբերի փոխանակում. Աննա Նաղդալ...

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է լրագրողների փոխանակման ծրագրի վերաբերյալ հարցին:

Հարց. Վերջին շրջանում լուրեր շրջանառվեցին հայկական և ադրբեջանական մամուլում հայ լրագրողների Բաքու այցելության վերաբերյալ, որը Դուք ո´չ հաստատեցիք, ո´չ էլ հերքեցիք: Արդյոք այժմ կպարզաբանե՞ք՝ ինչի մասին է խոսքը:

Պատասխան. Նոյեմբերի 17-21-ը տեղի է ունեցել լրագրողների խմբերի փոխանակում. Հայաստանի և Արցախի ԶԼՄ ներկայացուցիչներն այցել են Ադրբեջան, իսկ ադրբեջանական ԶԼՄ ներկայացուցիչները՝ Հայաստան և Արցախ:

Ծրագիրը նախապատրաստվել և կյանքի է կոչվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի համակարգմամբ և Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համապատասխան գերատեսչությունների ներգրավմամբ: