
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորությամբ փետրվարի 26-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի առաջին նիստը:
Ինչպես տեղեկացնում է ԱԽ գրասենյակի տարածած հաղորդագրությունից, քննարկվել է վերանայվող Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգային շրջանակը, ինչի շրջանակներում գերատեսչությունների ներկայացուցիչները ներկայացրել են իրենց առաջարկություններն ու դիտարկումները:
Ազգային անվտանգության ռազմավարության վերամշակման աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով պայմանավորվածություն է ձեռքբերվել գերատեսչություններում ստեղծել ընդգրկուն աշխատանքային խմբեր:
Նիստի ընթացքում հաստատվել է միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության աշխատակարգը: