Մենք շարունակում ենք տեղական ինքնակառվարման ինստիտուտի ուժեղացման գործընթացը և սա մեր քաղաքական կամքն է: Այս մասին այսօր կառավարությանհերթական նիստին, խոսոել ՏԻՄ-երի մասին, ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Նաև քաղաքականպես ենք ուժեղացնում տեղական ինքնակառավարման մարմիները»,-ասաց նա և նշեց, որ խոշորոցաման վերջնական փուլին ենք հասել:
Նա հիշեցրեց, որ մարտի 26-ին երկու համայնքում տեղի է ունեցել ՏԻՄ ընտրություններ և թեև ընտրութական պայքարը անցել է լարված քաղաքական, ընտրությունների արդյունքներով վերահաշվարկի դիմումներ չեն ստացվել:
«Տեղական ինքնակառավարման մարմինների ուժեղացումը կառավարության քաղաքականությունն է, որովհետև ՏԻՄ ուժեղացում նշանակում է քաղաքացու ուժեղացում, քանի որ իշխանությունը հնարավորինս մոտեցնում ենք քաղաքացուն»,-ասաց նա:



