Տեսանյութ. Ըստ ԿԲ նախագահի՝ գնաճը կշարունակվի

Ռուս-ուկրաինական ռազմաքաղաքական հակամարտության պայամններում Ռուսաստանի տնեսության նկատմամբ կիրառվել են տարբեր պատժամիջոցներ, արդյուքնում դիտարկվել է ֆինանսական շուկաների տատանողականության և տնտեսական հեռանկարների հետ կապված անորոշության էական աճ: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

«ԱՄՆ-ում և Եվրոգուտում ընթացիկ տարում կանխատեսվում է տնտեսական աճի տեմպերի դանդաղում, իսկ Ռուսաստանում տնտեսական անկում: Միաժամանակ մատակարարման շղթաների դիտարկող խաթարումները միջազգային ապրանքահումքային շուկաներում առաջացրել են գների զգալի աճ: Սա արտահայտվում է գործընկեր երկրներում սպասվածի համեմատ ավելի բարձր գնաճային միջավայրի ձևավորմամբ, արդյունքում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է հիմնականում գնաճային ազդեցություն»