Ոչ մի ձևաչափ, ոչ մի հանդիպում չի կարող լինել հայանպաստ, եթե այնտեղ չկա Հայասանի ներկայացուցիչ և Հայաստանի շահ պաշտպանող: Ազատության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:
«Ես այս վստահությունն ունեմ ամեն հաջորդ հայտարարությունը լսելուց հետ՝ Նիկոլի մասնակցությամբ և ստորագրությամբ: Այնտեղ, որտեղ ինքն է, ես համարում եմ, որ Հայաստանի համար կորսված շանսեր են՝ նվազագույնը, իսկ վատագույնը՝ դառնում է ուղղակի Հայաստանի դեմ ընդունված ակտեր, որովհետև մարդ, ով կարողանում է Ալիևի մեռած թեզերը հետ բերել միջազգային հանրության սեղանին դնել, երբ 30 տարի Հայաստանի դիվանագիտությունն ուղղակի չեզոքացրել է դրանք»:



