Տեսանյութ․ Ոհմակի հոգեբանությամբ եկել էին ու...

«Ոհմակի հոգեբանությամբ եկել էին ու խնդիր դրել՝  նիստը վերածել ռազբորկայի»,-այս կերպ ներկայացրեց ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը՝ օրերս, հանձնաժողովում ՄԻՊ ընտրության թեմայով հրավիրված, նիստի ժամանակ կատարվածը։

«Էդգար Ղազարյանը բարձրաձայնեց շատ լուրջ մի իրողություն, այն է՝ ՄԻՊ ՔՊ թեկնածուն չի համապատասխանում սահմանադրությանը։ Այսինքն՝  նա գլխավոր դատախազի տեղակալ էու միաժամանակ՝ թեկնածու»,-ասում է հանձնաժողովի նախագահը՝ նշելով , որ կատարվածի մասին  Գլխավոր դատախազը պետք է գնահատական տա և ներկայում պատրաստվում է  հանձնաժողովում կատարվածի մասով  գրություն ուղարկել։