Տեսանյութ. Վերջերս մի հատ տղա մուրճը ձեռքին վ...

Պետք է ամեն ինչ անել, որ Նիկոլ Փաշինյանը գնա, դրանից հետո կառաջանան բազմաթիվ ճանապարհներ, այդ ճանապարհների մեջ արդեն քաղաքական վեճեր կլինեն։ Այս մասին այսօր՝ հուլիսի 20-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։

Հարցին՝ արդյոք ինքը ապստամբության կոչ արե՞լ է, Մանուկյանը պատասխանեց. «Ես այդ հարցին դատարանում էլ չեմ պատասխանելու, իմ ցանկացած խոսքը, որն ասել եմ, տեր եմ այդ խոսքին, բայց ինձ պետք չի բացատրել դատարանում, թե ես ինչ եմ նկատի ունեցել»։

«Վերջերս մի հատ տղա մուրճը ձեռքին վազվզում էր Հանրապետությունում եւ ասում էր՝ բոլորի գլուծը պիտի ջարդեմ, վրեժ, պողպատե մանդատ եւ այլն։ Երբ Սահմանադրական դատարանում այդ հարցը բացվեց, դատախազը հայտնեց, որ քաղաքական գործիչն իրավունք ունի այդպիսի արտահայտություններ անելու, իմ արտահայտությունն անհամեմատ ավելի մեղմ է»,- ասաց Վազգեն Մանուկյանը։