Տեսանյութ. Ունենք հստակ գործողությունների ծրա...

Դիմում եմ մեր հայրենակիցներին, հատկապես մեր այն հայրենակիցներին, ովքեր այս ժամանակահատվածում հուսահատվել են, հիասթափվել, իսկապես դա այս իրավիճակում լուծում չէ, պետք  զարթնել, վեր կենալ և դուրս գալ այդ թմբիրից: Ազատության հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

«Հուսահատվելով, նեղվելով մենք այս իրավիճակից դուրս չենք գալու, իսկապես պետք է համախմբվենք, միասնական լինենք և կհասնենք մեր արդյունքին: Մենք ունենք հստակ գործողությունների ծրագիր, որոնց վերաբերյալ մանրամասներն առաջիկայում կներկայացվի: Ես խնդրում եմ, որ մեր հայրենակիցներն այդ իմաստով փոքր ինչ համբերեն»: