Տեսանյութ. Ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտն...

Այս պահին մենք ունենք 14 ծավալված բժշկական կենտրոններ, որոնք սպասարկում են COVID պացիենտների։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, կառավարության հերթական նիստին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Ծավալել ենք 1500 մահճակալ, որից այս պահին զբաղված է 1143-ը։ Ծանր եւ ծայրահեղ ծանր վիճակում գտնվում են մոտ 700 պացիենտներ, ընդհանուր հոսպիտալացված պացիենտների եւ ծանր պացիենտների թիվը բավականին մտահոգիչ է։ Ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկներում այս պահին ակտիվ կերպով շրջանառվում է «Դելտա» շտամը, որն աչքի է ընկնում ինչպես իր բարձր վարակելիության աստիճան ունենալով, այնպես էլ հիվանդացության ավելի ընթացքով։ Ունենք երիտասարդ պացիենտներ, որոնք որեւէ ուղեկցող հիվանդություն չունենալու պարագայում ներկայումս գտնվում են ծանր, ծայրահեղ ծանր վիճակում, մեր բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»,- հայտնեց նախարարը։