Ես ուզում եմ հավատալ, որ մեր արդարադատության դեռ ինչ-որ փշրանքներ մնացել են։ Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ Վահե Հակոբյանը։
Անդրադառնալով Երասխի հատվածում ադրբեջանական կողմի ակտիվությանը՝ Հակոբյանն ասաց. «Փաշինյանը փոխանակ պայքարի արտաքին թշնամու դեմ, ինքը պայքարում է մեր ներքին, մեր ընկերների, այն մարդկանց, որոնք զենքը ձեռքին առաջին օրվանից պատերազմին են մասնակցում։ Հաշվի առնելով այն, ինչ-որ մենք տեսնում ենք միջազգային մամուլում, համոզված եմ, որ շատ շուտով Հայաստանը ստորագրելու է ինչ-որ իքս փաստաթուղթ, համաձայն որի՝ մենք տալու ենք տարածքներ։ Կարո՞ղ եք ասել՝ ինչ տրամաբանություն կա մարտունակ գեներալներից մեկին ազատել ծառայությունից»։
Նշենք, որ այս պահին դատարանում քննվում է Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։



