Տեսանյութ. Ռուսները չեն ստիպում, որպեսզի ռուս...

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը կքննարկի «Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ, համաձայան որի՝ նախատեսվում է ռուսաց լեզուն դարձնել երկրորդ պաշոնական ​​լեզու:

«Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների պատմական հիշողությանը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը»,-նշվում է նախագծի հիմնավորման մեջ։ 

Ըստ նախագծի՝ Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում համագործակությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում: Հենց այս նկատառումներից ելնելով՝ կարևորվում է ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում մի շարք նոր փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը»։

Այս մասին զրուցել ենք նախագծի համահեղինակ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

Մանրամասները տեսանյութում.