Տեսանյութ․ Քաղաքացիներին վիրավորող կինը Սրբու...

Իշխանությունները այս օրերին տրանսպորտի ուղեվարձի թանկացումը բոյկոտող տասնյակ հազարավոր քաղաքացիների դեմ են հանել քաղաքապետարանի, թաղապետարանները, պետական այլ կառույցների աշխատակիցների։ Այս մարդիկ հիմնականում ագրեսիվ են, հրահրում են վեճեր, վիրավորում են մարդկանց։ Երեկ Գարեգին Նժդեհի հրապարակում բոյկոտող քաղաքացիներին էր մոտեցել մի կին ու վիրավորում էր թանկացման դեմ պայքարող քաղաքացիներին։ Տեղում մեր նկարահանող խումբը արձանագրել է կնոջ ոչ բարեհաճ պահվածքը։

Ընթացքում մեզ մոտեցավ մի քաղաքացի, ով հայտարարեց, թե ճանաչում է այս ագրեսիվ կնոջը։ Ըստ քաղաքացու կինը արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի մորաքույրն է։ Քաղաքացու հավաստմամբ կինը ապրում է իր հարևանությամբ ու ինքը շատ է գործող նախարարին տեսել կնոջ տանը․ «Սրբուհին շատ է սիրում իր մորաքրոջը»,-ասաց քաղաքացին։

Մենք փորձեցինք կապ հաստատել նախարարության մամուլի ծառայության հետ, որպեսզի պարզենք, թե արդյո՞ք այս կինը նախարարի մորաքույրն է և եթե այդպես է, ապա ինչու՞ է քաղաքացիների նկատմամբ նման վարք դրսևորում։ Մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին։ Հուսանք մեր հրապարակմանը արձագանք կլինի և այս տեղեկատվությունը կմեկնաբանվի։