Շուշիի մասին արված Փաշինյանի հայտարարությունը սերիական մարդասպան լինելու մասին ինքնախոստովանական ցուցմունք էր: Այս մասին Ազգային ժողովում ապրիլի 15-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը։
«Ժողովրդին ուզում եմ փոխանցել պատերազմի վտանգ չկա այժմ չկա: Պատերազմը Ղարաբաղում և Հայաստանում այս պահին քիչ հավանական է։ Դա իրականում կնշանակի պատերազմ հայտարարել Ռուսաստանին և Իրանին։ Պատերազմի վտանգն ուռճացվում է ՀՀ իշխանությունների կողմից՝ ընթացիկ, ինչպես նաև հետագա զիջումներն արդարացնելու համար»,- նշեց Թևանյանը։



