Տեսանյութ․ Փաշինյանը ապացուցեց, որ Քոչարյանը...

Հյուսիսային պողոտայի կառուցումը եղել է այն  թեմաներից մեկը, որով տարիներ շարունակ երկրորդ նախագահ Քոչարյանին քննադատել են  ընդդիմախոսները։ Գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս տարիներ շարունակ քննադատել է Հյուսիսային պողոտայի «անճաշակությունը» և կառուցման նպատակահարմարությունը։

2007 թվականին, երբ բացվեց Հյուսիսային պողոտան երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր․«Շինարարներից մեկը ինձ ասեց, պարոն նախագահ, ովքեր ձեզ այս պողոտայի համար քննադատել են՝ առաջին հերթին իրենք են իրենց հյուրերին բերելու  այստեղ»։

Տարիներ անց արդեն վարչապետ Փաշինյանը ապացուցեց, որ նախագահ Քոչարյանը ճիշտ էր։ Պողոտայի կառուցումը տասնյակ անգամներ քննադատած  ընդդիմադիր Փաշինյանը հիմա իր շատ արտասահմանյան հյուրերի բերում է Հյուսիսային պողոտա։ 

Այսօր էլ նախատեսված սուլիսից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և  Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը շրջել են Երևանում, քայլել Հյուսիսային պողոտայում և այցելել Երևանի Եվրոպայի հրապարակ:

Ճակատագրի հեգնանքով այսօր Հյուսիսային պողոտան փակ էր երկրորդ նախագահ Քոչարյանի աջակիցների համար։ Ոստիկանությունը շղթա էր կազմել և թույլ չտվեց Քոչարյանի աջակիցներին մտնել պողոտա։