Տեսանյութ․ Փաշինյանի նախընտրական ստերը. օր 1-...

Նիկոլ Փաշինյանի քաղաքական գործունեությունը մշտապես ուղեկցվել է ստերով։ Փաշինյանի համար սուտը եղել է կարևոր գործիք՝ քաղաքական դիվիդենտներ հավաքելու համար։

Իշխանափոխությունից հետո Փաշինյանի և իր թիմակցիների կողմից ստի ամենամեծ չափաբաժինը հանրությանը սրկսվել է 2018 թվականի Ազգային Ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում։

Նախորդ տարի նոյեմբերի 26-ից սկսվեց նախընտրական քարոզարշավը, ուստի Politik.am-ն այսօրվանից սկսում է հրապարակումների շարք, որը կանվանենք «Փաշինյանի նախընտրական ստերը»։

Այս խորագրի ներքո մենք ևս մենք անգամ կանցնենք ամբողջ քարոզարշավը և կարձանագրենք, թե վարչապետ Փաշինյանի տրված, որ խոստումներն են եղել սուտ և չեն իրականացվել։ Նախընտրական քարոզարշավը նախորդ տարի վարչապետ Փաշինյանը սկսեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքից։ Նախընտարական հավաքի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ հանդիպել է մի հայ գործարարի հետ, ով համաձայնել է գործարան կառուցել Հայաստանում։ Ըստ Փաշինյանի գործարարը ոգեշնչված է «հեղափոխությամբ» և հենց դրա համար է որոշել աննախադեպ մեծության գործարան կառուցել Հայաստանում, որը 2019-ից փոխելու է մեր երկրի տնտեսության ամբողջ տրամաբանությունը։

Նույն ելույթի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարեց Հայաստանում կենցաղային տեխնիկայի արդարդության սկզբի մասին։ Հետո Փաշինյանը մասնակցեց կենցաղային տեխնիկա արտադրող գործարանի բացմանը, որը ինչպես հետագայում պարզվեց այդպես էլ կենցաղային տեխնիկա չարտադրեց և ըստ էության մինչ այս պահը չի գործում։

Իր խոսքի ավարտին Փաշինյանը խնդում է վստահության քվե այս ծրագրերը իրականացնելու համար։ Քաղաքացիները իհարկե քվե տվեցին Փաշինյանին, բայց 2019-ին խոստացված աննախադեպ չափերի գործարան այդպես էլ չկառուցվեց, ավելին, դրա կառուցման մասին անգամ քննարկում չի եղել վերջին մեկ տարում։