Տեսանյութ․ Նման հրեշավոր ձևակերպումներից հետո...

Փաշինյանի հայտնի ելույթը նոր Հայաստանի պատմության մեջ նոր էջ է բացել և մենք սա պետք է շատ սառը ընդունենք և ընդունենք, որ հին պատկերացումները, աշխատանքի հին գործիքները, հին ձևաչափերը իրականում արդեն գոյություն չունեն։  Այդ ելույթով Հայաստանում նոր վիճակ ստեղծվել և բոլորից պահանջվում է դառնաալ հնարավորինս շուտ ադեկվատ այդ իրավիճակին։ Այս մասին ապրիլի 15-ին քննարկման ժամանակ ասաց Այլընտրնաքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Փաշինյանը այդ ելույթից հետո չի կարող պաշտոնավարել և վստահ եմ չի պաշտոնավարելու։ Չի կարող պետության ղեկավարը նման  հրեշավոր ձևակերպումներից հետո պաշտոնավարել։ Կա՛մ պետք  ինքը հրաժարական տա, կա՛մ՝ պետությունը։ Ես վստահ եմ, որ դա լինելու է ինքը»,-ասաց Հովհաննիսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։