Տեսանյութ․ Նիկոլ Փաշինյանը իրեն և Հայստանը տե...

Միջազգային հանրության մասին Փաշինյանի հնչեցրած թեզերի քողի ներքո Ռուսաստանին կրկին փորձում են դուրս մղել տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներից։ Այս մասին ապրիլի 15-ին «Հայկական օրակարգ. Ինչպես ՀՀ-ին տալ զարգացման նոր հույս և հեռանկար» քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Նրա խոսքով՝ աշխարհում ազդեցության ոլորտների բաժանում է տեղի ունենում, և հակամարտությունների արդյունքում միաբևեռ աշխարհին կփոխարինեն 6-7 պետություններ, որոնք որոշիչ դեր կխաղան տարբեր տարածաշրջաններում։

 «Հայության համար թիվ մեկ խնդիրը պետք է լինի ձևավորել իշխանություն, որը կնայի դեպի ապագա, ոչ թե կպարզի, թե Ավարայրի մեղավորն ով է»,-ասաց նա: