Տեսանյութ. Նախագահական նստավայրում տեղի է ուն...

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ,   այսօր տեղի է ունեցել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Սաֆարյանի և Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աշոտ Ջավախյանի երդման արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի լրատվական ծառայությունից: Նախագահ Սարգսյանը շնորհավորել և հաջողություններ է մաղթել նորանշանակ դատավորներին: «Մաղթում եմ կամք, պրոֆեսիոնալիզմ, նվիրվածություն ձեր գործին և հայրենիքին: Ձեզնից յուրաքանչյուրը, ստանձնելով իր պարտականությունները, նաև օրինակ է լինելու մեր ժողովրդի համար»,- մասնավորապես նշել է նախագահը: