Տեսանյութ. Նա փորձում է հայերից առավելագույնը...

Մեծամասշտաբ պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև թեև ավարտվել է նոյեմբերին, սակայն առավել ցածր ինտենսիվությամբ կոնֆլիկտը շարունակվում է։ Այս մասին ասուլիսում ասաց «Կովկասի ինստիտուտի» տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն ու հավելեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, հաղթելով մեծամասշտաբ պատերազմում, փորձում է հնարավոր ամեն ինչ վերցնել այդ հաղթանակից։

Նրա խոսքով՝ հակամարտությունն, այնուամենայնիվ, շարունակվում է, բայց արդեն ցածր ինտենսիվությամբ։ «Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, հնարավորության դեպքում, փորձում է վերցնել պատերազմի արդյունքները, որոնք կան։ Այսինքն՝ նա փորձում է հայերից առավելագույնը քամել այն, ինչ հնարավոր է։ Դա երեւում է ոչ միայն հայտարարություններից»,- ասաց Իսկանդարյանը։