Բարձր դատարան, վերջին երեք տարիների ընթացքում մենք տեսել ենք այն իրավական և իրական հետևանքները, երբ մեկ ուժ ունենում է Ազգային ժողովում մանդատների 3/5-ից ավելին: Սահմանադրական դատարում եզրափակիչ ելույթում ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:
«Ես վստահաբար ասում եմ, որ այսպիսի հետևանքներ Հայաստանի պատմության մեջ այլևս երբեք չեն լինելու: Եվ կարող եմ ասել, որ իմ պնդման երաշխավորներից մեկը հենց պետք է և կարող է լինել բացառապես Սահմանադրական դատարանը: Միապետությունը, միակուսակցական կառավարումը չի փակում Հայաստանի պետականության դռները, այլ այն իրականություն է: Վերջին երեք տարիները Հայաստանի Հանրապետությունում մեկ ուժի կամքի, պարտադրանքի, թելադրանքի, ռեսուրսի և որոշումների կայացման տարիներն են եղել, բացառապես մեկ ուժի»:



