Տեսանյութ. Մենք ոտքի ենք կանգնել, բայց ո՞վ կա...

44-օրյա պատերազմում զոհվածների  ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Ակցիայի նպատակը սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ի միջադեպի դեպքով քննության խայտառակ դանդաղ ընթացքն է ու առերեսումների կասեցումը:

«Երեկվա դեպքին եմ ուզում անդրադառնալ , այսօր հանդիպեցի մի գրառման, որում ասվում է, որ ծնողներն առաջինը իրենք պետք է ոտքի կանգնեն․  ապրիլ ամսից մենք ոտքի ենք կանգնել  և նույնը՝ այսօր․ ո՞վ կա շարքային քաղաքացի մեր կողքին հիմա , ոչ ոք, իմ կարծիքով երեկվա դեպքից հետո, մարդկային բազմությունից հրապարակը պետք է տրաքեր ,ծփար, բայց անտարբերություն է»,- լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինվորի մայրը՝ Աստղ Գալեյանը։