Տեսանյութ․ Մեկ շաբաթ է՝ չեմ կարողանում գտնել...

Կամ դուք լուրջ չեք ընդունում ձեր քաղաքական ղեկավարի խոսքերը, կամ չեք կարդացել, կամ էլ նա ստում է։  Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նշենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել՝ օրակարգում ՏԻՄ մարմիններին առնչվող նախագծով, որով դրա հեղինակ իշխանական պատգամավորներն առաջարկում են՝ վարչապետը պետք է ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակի այն համայնքներում, որտեղ համայնքապետեր չեն ընտրվել։

Խամոյանը նշեց, որ մեկ շաբաթ է չի կարողանում գտնել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։

«Մարդը էս ամբիոնից խոստում է տալիս ասում է կարող եք գալ, ծանոթանալ այն նամակին, որն ուղարկել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին և առաջարկություններին և պատասխաններին։ Կրկնում եմ մեկ շաբաթ է չեմ կարողնում գտնել Արարատ Միրզոյանին, որ ծանոթանամ այդ փաստաթղթերին»,-ասաց Խամոյանը

Մանրամասն՝ տեսանյութում։