Տեսանյութ․ ԼՂ հայության վրա շարունակում են կր...

Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ: Այս մասին ի պատասխան ՔՊ պատգամավոր Արման Եղոյանի հարցին՝ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Կարծում եմ, որ  կողմերը կարող են իրար նկատմամբ  դժգոհություններ կամ առաջարկներ ու  պահանջարկներ ներկայացնել միայն այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել ու արձանագրվել են բոլոր կողմերի կողմից: Իրավիճակը փխրուն է, հարցերը կարգավորված չեն ու նոր պահանջների ներկայացումը կարող է  ուղղված լինել իրավիճակի սրացմանը, միտումնավոր, թե ոչ միտումնավոր, արդեն մեկնաբանությունների հարց է»,- ասաց նա: