Տեսանյութ․ Կլինեն նոր բացահայտումներ. Հայկ Դե...

Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (այսուհետ՝ ՀՑԹԻ) նախկին տնօրենը Հայկ Դեմոյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է արել 2018 թվականի հեղափոխության ժամանակ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով մի նամակի մասին, որի տակ ստորագրել էին մոտ 40 գիտնականներ։ «2018 թ ապրիլին, այս գիտական հաստատության շուրջ չորս տասնյակ գիտությունների դոկտորներ և թեկնածուներ հայտարարություն տարածեցին՝ պահանջելով Սերժ Սարգսյանի հեռանալը։ Մինչև այս կետը, կարծես թե որևէ խնդիր չկա, բայց արի ու տես, որ հայտարարության այդ տեքստը, որը լայնորեն տարածվել էր կեղծ հեղափոխության օրերին, հեռացվել է հաստատության կայքէջից, իսկ նամակի տեքստն ու այն ստորագրած գիտաշխատողների անունները Գիտությունների ազգային ակադեմիան ու ինստիտուտի անձնակազմը համառորեն չեն հրապարակում։

Ինչո՞ւ է կարևոր այդ նամակի տեքստը։ Այն կօգնի մեզ լույս սփռել հայ-թուրքական հաշտեցման դրամաշնորհներում ներգրաված ազգագրագետների, նրանց ունեցած կապերի, թավշյա դավադրությունը սպասարկելու, Ծիծեռնակաբերդում ավանդական երդիկների ազգագրությամբ մասնագիտացած Հարություն Մարությանին (նոր տոմարով՝ Քավություն Մաքրության) Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ խցկելու ամոթալի գործողության ու շատ այլ կապերի ու դրվագների վրա»,-ասվում էր հայտարարության մեջ։