Տեսանյութ․ Ինչու՞ է իրականում լռում Ջալալ Հար...

Փետրվար ամսին Գլխավոր Շտաբը հանդես էր եկել հայտարարությամբ, պահանջելով վարչապետ Փաշինյանի եւ նրա կառավարության հրաժարականը։ Դրանից հետո Փաշինյանը հայտարարեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու որոշում է կայացրել, որն ուղարկել է նախագահ Արմեն Սարգսյանին։ Սահմանված ժամկետում Արմեն Սարգսյանն այն չստորագրեց։ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ  այն ուղարկեց։ Եռօրյա ժամկետում նախագահը Արմեն Սարգսյանը կրկին չստորագրեց, բայց նաև որոշումը չուղարկեց ՍԴ-ը, ինչը հնարավորություն տվեց իրավունքի ուժող ազատել Օնիկ Գասպարյանին զբաղեցրած պաշտոնից։Այդ ընթացքում լրատվամիջոցները փորձում էին պարզել, թե ԳՇ հայտարարության մասին ինչպիսի կարծիք ունի Արցախի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ով փետրվարի 4-ին նշանակվել էր Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ:

ԳՇ հայտարարությունից հետո Ջալալ Հարությունյանը «Իրականում․ամ» կայքին ասել էր, որ բանակի կողքին է․«Վիրահատության նախապատրաստական փուլում եմ, ներողություն եմ խնդրում»,- ասաց Հարությունյանը։ Լրատվամիջոցի խնդրանքով Ջալալ Հարությունյանը կարճ մեկնաբանելով ԳՇ հայտարարությունն ասաց. «Ես ի ծնե բանակային մարդ եմ, բանակի կողքին եւ միշտ այդպես է լինելու։ Այս փուլում չեմ տրվելու որեւէ սադրանքի։ Մանրամասն կխոսեմ վիրահատությունից հետո»։

Ջալալ Հարությունյանի այս հայտարարությունից անցել է արդեն 6.5 ամիս։ Վստահաբար այս ամսիների ընթացքում գեներալի վիրահատությունը ավարտված կլինի, բայց նա այդպես էլ դիրքորոշում չհայտնեց։ Ավելին Հարությունյանը լավ հարմարվել է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը։