Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մերձավորները սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածում են shamshyan.com կայքի հրապարակած մի տեղեկատվություն, որում մասնավորապես ասվում է․«Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արարատի մարզի ոստիկանները պարզել են, որ մարզպետի վարորդը հանդիսանում է Նոր Կյանք գյուղի բնակիչ, 34-ամյա Արտակ Դավթյանը, վերջինիս եղբայրը՝ նույն գյուղի բնակիչ, 32-ամյա Արմեն Դավթյանը, իսկ վարսավիրը եղել է Տափերական գյուղի բնակիչ, 39-ամյա Սերոբ Բարֆյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ոչ մի վիճաբանություն-ծեծկռտուք տեղի չի ունեցել, քանի որ թե՛ նշված անձինք և թե՛ ականատես այլ անձինք հերքել են տեղի ունեցածը»:
Հիշեցնենք նաև, որ նույն Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում վարսավիրի հայրը հաստատել էր, որ որդու և մարզպետի վարորդի միջև միջադեպ է եղել։
Մանրամասնները տեսանյութում․



