«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության հայտը ուսումնասիրել ենք, ուղարկել են ԲՏԱ նախարարություն, նրանք էլ պետք է քննարկեն ԱԱԾ-ի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Նա տեղեկություն չտրամադրեց, թե ով է կապի օպերատորի նոր գնորդը, քանի որ դա առևտրային գաղտնիք է:



