Տեսանյութ. Գյուղի բնակիչները հանրագիր են ներկ...

«Կարմիր սարը վարչական առումով մի մասը գտնվում է Գինեվետ բնակավայրում, մյուսը՝ Այգեզարդ բնակավայրում։ Անկախ հանքը Գինեվետ բնակավայրում է, թե մեր, վնասները նույնչափ ազդելու են մեզ վրա»,- «Մեդիա կենտրոնում» «Արարատյան դաշտավայրի բնակիչներն ընդդեմ վնասակար հանքարդյունաբերության» թեմայով քննարկման ժամանակ այսպիսի մտահոգություն հայտնեց Այգեզարդ գյուղի նախաձեռնող խմբի համակարգող Արփինե Խաչատրյանը։

Կարմիր սարը, ունենալով կրաքարի պաշարներ, որն օգտագործվում է ցեմենտի արտադրության մեջ, այսօր հայտնվել է միաժամանակ մի քանի հանքարդյունահանողների ուշադրության թիրախում՝ «ՄԼ մայնինգ» ՍՊԸ, «ԴԻԳԸՆԴԻԳ» ՍՊԸ, «ԳՌԱՆՈՒԼՍ» ՍՊԸ, «ՕՐԴ» ՍՊԸ, «ՕՐԴ ԳՐՈՒՊ» ՍՊԸ։ Վերջինս նախատեսում է Վեդիի վարչական տարածքում ցեմենտի գործարանի կառուցում։

Կարմիր սարում կան Կարմիր գրքում գրանցված բույսեր և կենդանիներ, որոնց առկայության դեպքում արգելվում է հանքարդյունաբերության իրականացումը։

Արարատի մարզի Կարմիր սարին հարող և իրենց բարձրարժեք գյուղատնտեսությամբ հատնի մի քանի գյուղերին՝ Այգեզարդ, Քաղցրաշեն, Գինեվետ, Նոր ուղի, սպառնում է տնտեսական ուղղվածության փոփոխություն, ինչպես նաև էկոլոգիական և սոցիալական խորը ճգնաժամ։