Տեսանյութ. Ես շիշը նետել եմ այն ուղղությամբ,...

Ես հակված չեմ որևէ շիշ նետել որևէ մեկի ուղղությամբ, երկու անգամ շիշը եկավ իմ ուղղությամբ, մեկ անգամ գլխիս կպավ, մեկ անգամ՝ կրծքավանդակիս: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի փոխնախագահի թեկնածու Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի դիտարկմանը, թե ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ շիշ է նետել:

«Ես շիշը նետել եմ հետ, այն նույն ուղղությամբ, որտեղից եկել է: Եթե պնդում եք, որ դա ուղղված է եղել Նիկոլ Փաշինյանին, նշանակում է՝ ինքն է շպրտել շիշն իմ ուղղությամբ: Ես պնդում եմ՝ նետել եմ այն ուղղությամբ, որտեղից եկել է ինձ վրա»: