Տեսանյութ. Ես կարծում եմ, որ մենք դեռ ՀԱՊԿ-ից...

Հայաստանը դեռ արձագանք կստանա ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից, ԱԺ այսօրվա նիստում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մակունցը։

«Հայաստանի Հանրապետության իշխանությունները, ելնելով ՀՀ անվտանգային շահերից, դիմել են ՀԱՊԿ-ին և Ռուսաստանի Դաշնությանը՝ ՀՀ սուվերեն տարածք ներթափացնելու կապակցությամբ աջակցություն ստանալու ակնկալիքով։ Եվ ես կարծում եմ, որ մենք կունենանք արձագանք մեր դաշնակիցներից։ Ինչ վերաբերում է նրան,  թե ինչ պետությունների ենք դիմել, օգնության առաջարկ է եղել և այլն, դուք գիտեք, որ արտաքին գործերի նախարարը պարբերաբար հանդիպում է ունենում տարբեր երկրների գործընկերների հետ։ Այդ հանդիպումներից մեկը եղել է նաև երեկ, և մենք բոլոր հնարավոր հարթակներով այդ մասին խոսում ենք։ Ես կոչ եմ անում, որ այն տրամադրությունները, որոնք, ցավոք սրտի, հանրության որոշ շրջանակներում կան, չբերել խորհրդարան և փորձել հավասարակշռված դիրքերից խոսել ու ներկայացնել ՀՀ շահերը։ Կրկնում եմ՝ ես կարծում եմ՝ մենք դեռ արձագանք կստանանք»,- ասաց Մակունցը։

Նա հիշեցրեց նաև, որ ԱԳ նախարարը պարբերաբար հանդիպումներ է ունենում տարբեր երկրների գործընկերների հետ,և իրենք բոլոր հնարավոր հարթակներով այդ մասին խոսում են: Մակունցը կոչ արեց գործընկերներին հանրության որոշ շրջանակներում առկա տրամադրությունները չբերել խորհրդարան և փորձել հավասարակշռված դիրքերից խոսել և ներկայացնել ՀՀ շահերը: «Ես կարծում եմ, որ մենք դեռևս արձագանք կստանանք»,- եզրափակեց Մակունցը: