Տեսանյութ. Ես դա արել եմ արժանապատիվ, առանց ո...

Ես 2010 թվականից պետական ծառայության մեջ չեմ եղել և օրենքով արգելված որևէ արարք չեմ կատարել: Եթե որևէ նման քայլ եմ արել, ապա դա ենթակա է բացահայտման և պատասխանտվության: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ անդրադառնալով իր կարողության մասին խոսակցություններին:

«Ես ունեցել եմ ազատ ժամանակ, ունեցել եմ հնարավորություն, կապեր, միջավայր, որպեսզի կարողանամ ձևավորել իմ սեփական կյանքը: Ես դա արել եմ արժանապատիվ, առանց որևէ բան թաքցնելու: Ես մտածում էի՝ արժե՞ր արդյոք այդ գումարը հրապարակել, թե՞ ոչ, ի վերջո, որոշեցի անկեղծ լինել մեր քաղաքացիների հետ և հրապարակել, որովհետև գաղտնիք, ըստ էության, չունեմ»:

Ավելին՝ տեսանյութով:

Նշենք, որ Արթուր Ղազինյանը «Հայաստան» խմբակցության կողմից 2-րդ անգամ է առաջադրվում հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում: