Տեսանյութ. էս ճիվաղն Արցախն էլ է ծախել Հայաստ...

44-օրյա պատերազմում զոհվածների  ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Քննչական կոմիտեի շենքի մոտ: Ակցիայի նպատակը սեպտեմբերի 21-ին «Եռաբլուր»-ի միջադեպի դեպքով քննության խայտառակ դանդաղ ընթացքն է ու առերեսումների կասեցումը:

44-օրյա պատերազմում նահատակված հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանայնը, լրագրողների հետ զրուցելիս, մտահոգություն հայտնեց նաև երեկվա դեպքի՝ զորանոցի հրդեհման հետ կապված․ «Եկել է ճիվաղը, որպեսզի սպառի հայ ժողովրդին․ իմ որդին նահանջի հրամանին չի ենթարկվե , Արցախ է պաշտպանել․ էսօր նույն Արցախը շրջափակման մեջ է , ոչ մեկի վեջը չի․ Արցախցինե՛ր, էս ճիվաղն Արցախն էլ  է ծախել Հայաստանն էլ․ երեկ 15 երեխա սաղ-սաղ վառվեցին․ քոռանաս աշխարհ, որ չես քոռացնում էս ճիվաղին»,-ասաց Լիդա Առուշանյանը։

Մարամասն՝ տեսանյութում։