Տեսանյութ․ ԵՄ դիտորդը պատսպարվել է հայկական խ...

Armenian Military Portal տելեգրամյան ալիքը տեսանյութ է տարածել, որը հաստատում է Հայաստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, որ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակել են Վերին Շորժայի ուղղությամբ պարեկություն իրականացնող ԵՄ դիտորդների և նրանց ավտոմեքենայի ուղղությամբ։

Տեսանյութում ԵՄ դիտորդներից մեկը պատմում է, որ դիմացի բլրից, որտեղ ադրբեջանական դիրքերն են, կրակում են իրենց ավտոմեքենայի ուղղությամբ, իսկ  իրենք հիմա խրամատներում են և սպասում են լրացուցիչ տեղեկատվության։