Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը նոյեմբերի 10-ին Ագային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրեց նոր նախագիծ: Ըստ որի՝ օտարերկրյա պետություններում գործելու են իրենց կառույցին կից խորհրդականներ՝ հանձնակատարներ, որոնք գործելու են հասարակական հիմունքներով:
«Չի կարող անվճար հիմունքներով աշխատող հանձնակատարը լինել խորհրդական, դա ուղղակի տրամաբանորեն ճիշտ չի, այդ մարդիկ պետք է ունենան կարգավիճակ: Հարց է առաջանում նաև, թե արդյոք վարչապետի լիազորություններից է բխում նման նշանակում անելը»,-այս մասին նախագծին անդրադառնալով ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:



