Տեսանյութ. ՃՈ ուժեղացված ծառայություններ Երևա...

Հունիսի 2-ի գիշերը ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի եւ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները Երեւանում իրականացրին ուժեղացված ծառայություն։

Ոստիկանությունից  հայտնում են, որ մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններից պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 10 ավտոմեքենա։ Հայտնաբերվեցին հետախուզման մեջ գտնվող՝ 7, թաղանթապատված դիմապակիով՝ 1 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվեց նաեւ առանց վարորդական  իրավունքի վկայականի 3 վարորդ։

Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Վարորդներին հորդորում ենք խստորեն պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները։