Ցավոք սրտի մեր կատարած մի շար բարեփոխումներ չարաշահվում են: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Գիտեք, որ մենք ներդրեցինք միկրոբիզնեսի համակարգը, որի նպատակը փոքր ընկերություններին աջակցելն էր, որ նրանք ավելի հեշտությամբ դառնան մեծ եւ ավելի հաջողակ: Նման կարգավիճակ ստանում են այն ընկերությունները, որոնք ունեն տրեկան մինչեւ24 մլն դրամի շրջանառություն:
Բայց մենք տեսնում ենք, որ օրինակ տարեկան 100 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունները, այս փոփոխություններից օգտվելու համար կիսվում են 4 մասի եւ դառնում 4 հատ միկրոձեռնարկատիրական ընկերություն: Մենք արդեն դրա դեմն առնելու համար ունենք մշակասծ օրենքի նախագիծ»,-հայտարարեց Փաշինյանը:



