Բուհերի ընդունելության քննություններում այս տարի ամենապահանջված ոլորտը IT ոլորտն է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 19-ին, ասուլիսի ժամանակ նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
«Պահանջված է իրավագիտությունը, այստեղ դիմոդրների կեսն ընդունվել է: Պահանջված են բժշկական մասնագիտությունները: Եթե տարիներ շարունակ պահանված էին տնտեսագիտական մասնագիտությունները, այս տարի այդ մասնագիտություններում նույնիսկ շատ ցածր միավորումներով ընդունվել են, համարյա մրցակցություն չի եղել»,-ասաց նա:



