Պարարտանյութեր, թունաքիմիկատներ ներկրող մի շարք կազմակերպություններ այսօր՝ մարտի 13-ին, բողոքի ակցիա են կազմակերպել ՍԱՏՄ շենքի դիմաց, նրանք բողոքում են, որ արգելվել է որոշակի ագրոքիմիկատների և պեստիցիդների ներկրումը Հայաստան և ներկրող կազմակերպությունները հայտնվել են անելանելի իրավիճակում:
Լրագրողերի հետ զրույցում ներկրողները մտահոգություն հայտնեցին, որ գյուղատնտեսական աշխատանքները սկսվել են, բայց մարդիկ փաստի առջև են կանգնած՝ ՍԱՏՄ ղեկավարի որոշման պատճառով։
«Անիմաստ խստացնում են գրանցման գործընթացը․ արդյունքում՝ թունաքիմիկատ քիչ է ներկրվելու և բարձրանալու են գները»,-ասաց նրանցից մեկը։
Մանրամասն՝ տեսանյութում։



