Տեսանյութ. Ադրբեջանը հաստատ պահանջելու է դեմա...

Կարմիր Շուկա-Շուշի ճանապարհ. ես չգիտեմ՝ ինչ պայմաններ են առաջ բերելու, բայց ակնհայտ է մեկ բան՝ կոպիտ ասած, «հարիֆ» են գտել եւ ճնշում են, ոնց ուզում, անում են, ասում են՝ այս հարցը պետք է լուծես, սա, սա։  Այս մասին առողջապահության ոլորտի ներկայացուցիչների հետ մայիսի 18-ին տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը

Էդ հարցը լուծես, մեկ ուրիշ հարց են դնելու այնքան ժամանակ, քանի դեռ այս մարդիկ թուղթ ստորագրող մարդիկ են: Միշտ այդպես է՝ չոքած մարդու վրա մի հատ էլ «քացով» տալիս են, ավելի համարձակ են, ավելի ազատ են, եւ վստահ են, որ որեւէ դիմադրություն չի լինելու: Դու ինչքան հետ գնաս,, ինքը առաջ է գալու: Դրա համար պետք է դիրքավորվես քո սահմանի բերանով: Եթե ինքը իր դիրքը դրել է, դու բեր 100 մետրի վրա քոնը դիր: Այլ կերպ երկիր պահելու չկա»,-հայտարարեց երկրորդ նախագահը: