Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը կառավարության նիստում նշեց, որ վերջին օրերի ընթացքում աճի որոշակի տենդեց գրանցվում էր և երեկ գրանցվել է 220 դեպք, այսօր՝ 225 դեպք, և իրենց կանխատեսումներով աճի տենդենցը մոտակա օրերին շարունակվելու է։ «3790 հոգի այս պահին բուժում է ստանում, որից 660–ը հիվանդանոցային բուժում, 282 հոգի ծանր վիճակում են, իսկ ծայրահեղ ծանր է 48 մարդ, մահվան դեպքերը երկուսն են»,–ասաց նա։



